Հայերեն Русский

«ՌԱՖ ԵՎ ԱՆ» ՍՊԸ

Միանման ապրանքներ և ծառայություններ մատուցող կազմակերպությունների քանակը անընդհատ աճում է:

Դրան զուգահեռ աճում է նաև իրենց միջև մրցակցությունը և անընդհատ կատարելագործվում են սպառողների համար պայքարի եղանակները:

Ժամանակի հետ զուգահեռ սպառողների համար պայքարը տեղափոխվել է նաև ինտերնետ:

Մարդիկ, որոնք փնտրում են ինտերնետում ինչ-որ ապրանքի կամ ծառայության մասին տեղեկություն, որպես կանոն, գտնում են այն որոնման համակարգերի արդյունքների առաջին իսկ էջերում, և հազվադեպ է, որ անցնում են երկրորդ էջ:

Ձեր կայքը արդյոք կլինի որոնման համակարգի առաջին տեղերում` կախված է նրանից, թե ինչքանով գրագետ է այն լրացված SEO - ի (Որոնման Համակարգերի Օպտիմիզացում) տեսանկյունից, այցելուների քանակի ծավալից և որակից, արդյոք կայքը ներկայացված է օպտիմիզացված որոնման համակարգերի ցուցակներում ու կատալոգներում և ինչքան բարձր է նրա ռեյթինգը:

Կհետաքրքրվի Ձեր կայքով պոտենցիալ այցելուն, կախված է նրանից, թե ինչքանով է յուրահատուկ Ձեր կայքի դիզայնը և հետաքրքիր մատուցած տեղեկությունը:

Կմտնեն Ձեր կայքը, թե ոչ, նույնպես կախված է այլ կայքերի կողմից Ձեր կայքին ուղղված հղումներից, նրա հեղինակությունից և սոցիալական ցանցերում ճանաչվածությունից:

Մեր կազմակերպությունը` հիմնվելով երկար տարիների փորձի և նորագույն տեխնոլոգիաների վրա, Ձեզ առաջարկում է ծառայությունների ամբողջական սպեկտր SEO-ի ոլորտում, սկսած կայքերի պատրաստումից և անհատական մոտեցումից օպտիմալ արդյունքի հասնելու համար:

Հետադարձ կապ